ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՉԻԻ 10 ԱՍՈՐՈՒՅԹ

Այստեղ ես դուրս եմ հանել 10 ասորույթ <<Առակներ, հեքիաթներ լեգենդներ>> գրքից:

  1. Երկաթը ժանգոտում է չօգտագործվելուց, կանգնած ջուրը հոտում է կամ ցրտից սառչում իսկ մարդու միտքը թոշնում է անգործությունից:
  2. Երջանկությունը նրան է բաժին ընկնում, ով շատ է աշխատում:
  3. Տխուր ճակատագիր է սպասվում նրան, ով օժտված է տաղանդով, բայց իր ընդունակությունները զարգացնելու և կատարելագործելու փոխարեն չափազանց գոռոզանում է և տրվում է պարապության ու ինքնահիացումի: Այդպիսի մարդն աստիճանաբար կորցնում է մտքի հստակությունը ու սրությունը, դառնում է քարացած, ծույլ և պատվում է տգիտության ժանգով, որն ուտում է մարմինն ու հոգին:
  4. Ով չի պատժում չարիքը, նա նպաստում է դրա իրագործմանը:
  5. Ով վախի մեջ է ապրում, նա վախից էլ զոհվում է:
  6. Կգա ժամանակ, և մարդիկ կենդանի սպանողին կնայեն այնպես ինչպես նայում են մարդ սպանողին:
  7. Լավ ապրած կյանքը երկար կյանք է:
  8. Ինչպես լավ ապրած օրը հանգիստ քուն է բերում, այնպես էլ օգուտով ապրած կյանքը հանգիստ մահ է բերում:
  9. Զայրույթը կարճատև խելագարություն է:
  10. Փորձն է ճշմարիտ ուսուցիչը:

Оставьте комментарий