13․ Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

13․ Արբեք։ Գիյոմ Ապոլիներ Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե… Читать далее 13․ Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

10․ Ճագարներ լուսնի տակ։ Դինո Բուցատ

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն հիշեցնում է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր… Читать далее 10․ Ճագարներ լուսնի տակ։ Դինո Բուցատ

9․ Ավելի վատ։ Ժակ Պրևեր

9․ Ավելի վատ։ Ժակ Պրևեր Ցեխոտ շանը թողեք ներս…Ավելի վատ նրանց համարովքեր շուն չեն սիրումոչ էլ ցեխՈտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…Ավելի վատ նրանց համարովքեր չեն սիրում ցեխովքեր չեն հասկանումովքեր չգիտեն շանըովքեր չգիտեն ցեխըշանը թողեք ներս…որ թափահարում է ցեխը վրայիցցեխը կարող ես լվանալշանը կարող ես լվանալև ջուրն էլ կարող ես լվանալբայց չես կարող լվանալ նրանցովքեր… Читать далее 9․ Ավելի վատ։ Ժակ Պրևեր

8․ Գորտը։ Ռ․ Ագուտագավա

8․ Գորտը։ Ռ․ Ագուտագավա Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում… Читать далее 8․ Գորտը։ Ռ․ Ագուտագավա

7․ Կամուրջը։ Կաֆկա

7․ Կամուրջը։ Կաֆկա Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը… Читать далее 7․ Կամուրջը։ Կաֆկա

6․ Պայքար Առանց կատաղության։ Օշո

6․ Պայքար Առանց կատաղության։ Օշո Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ… Читать далее 6․ Պայքար Առանց կատաղության։ Օշո

5․ Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

5․ Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ… Читать далее 5․ Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

4․ Ծառերը։ Հերման Հեսսե

4․ Ծառերը։ Հերման Հեսսե Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած… Читать далее 4․ Ծառերը։ Հերման Հեսսե

3․ Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

3․ Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/ Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա… Читать далее 3․ Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

2․ Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը… Читать далее 2․ Կորսված օրեր։ Դինո Բուցատի