Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց:… Читать далее Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

26. Հայդուկային շարժումը

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ,… Читать далее 26. Հայդուկային շարժումը

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և նրանց հետ մի քանի հազար կամավորներ հունիսի 23-ին գրավեցին Կարսի բերդը։ Դրանից հետո ռուսական զորքը գրավեց Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետը և Ալաշկերտը։ Անգլիայի… Читать далее Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը

Թեմա 23. 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմըԹուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34․1826թվականի հուլիսին Աբաս-Միրան իր 60 000 զորքով ներխուժում է Արցախ և հուլիսի 26-ին Շուշիի բերդը գրավվում է: Ռուսական կայազորի օգնությամբ, շրջակա գյուղերի հայերը դիմում են ինքնապաշտպանության: Պաշտպանությունը ընթացավ 47օր: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիներն էլ, ռուսական սահմանապահների հետ կառուցեցին բարիկադներ և այդպիսով ինքնապաշտպանվեցին: Եվ… Читать далее Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը

Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախնահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730): 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրությանմայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս… Читать далее Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ. գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս ՝ Եվրոպա անցնելու համար։ Կոստանդնուպոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի՝ Ռեչ Պոսպոլիտայի և այլ… Читать далее Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում: Հայաստանի անկախությանվերականգնումը նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլորասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացումապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողըհերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրինգոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էրօտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգայինառևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակմիջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

ա/ Թագավորության հռչակումըբ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132 Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ-արևելքում ՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն։ Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները։ Վաղ ժամանակներից սկսած ՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում։ 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր… Читать далее Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների… Читать далее Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար

Աշոտ 1-ը մահացավ 890թ. և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը ՝ ճկուն դիվանագիտություն խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն… Читать далее Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար